Ջերմուկի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ապարանի, Աբովյանի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: