ՀՀ տարածքում ապրիլի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վայք-Սիսիան ավտոճանապարհի 15 կմ-ի հատվածը:

 

Գեղարքունիքի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Մեղրու սարերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին քաղաքներում տեղում է ձյուն, Արարատի մարզում, Արմավիրում, Աշտարակում տեղում է անձրև:

 

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է: