ՀՀ տարածքում փետրվարի 20-ի ժամը 09.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ձյուն է տեղում Արագածոտնի մարզում (բացառությամբ Աշտարակ քաղաքի), Տավուշի մարզի Դիլիջան, Նո յեմբերյան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում:

 

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170-270-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: