Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: