Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30 -ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Լոռու, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Հրազդանի, Մարտունու, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն:

 

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: