ՀՀ տարածքում մարտի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց գյուղի հատվածը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում թույլ ձյուն է տեղում:
Տավուշի մարզում առկա է մառախուղ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: