Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Միկա» ակոււմբի նախագահ և արդեն անցել է աշխատանքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաել է«Միկայի» մամուլի խոսնակ Աշոտ Մարտիրոսյանը' փաստելով, որ թղթաբանության հետ կապված հարցեր կան, որոնք վերջնական տեսքի կբերվեն առաջիկայում:
Նշենք, որ Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-1985) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ, խփել է 113 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976): 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։