Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ է նշանակվել Վալերի Հովհաննիսյանը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ Հովհաննիսյանը նաև Երևանի «Ուլիսի» սեփականատերն է:

«Շնորհակալ եմ ակումբի բաժնետերերին և անձամբ Օլեգ Մկրտչյանին «Տորպեդոյում» համատեղ աշխատանքի հնարավորության համար: Այս տարի դուրս ենք գալիս ոչ միայն ակումբային, այլև արմավիրյան ֆուտբոլի զարգացման բոլորին նոր, պատմական փուլ: Ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրպագուներին ուրախացնենք վառ և դիտարժան խաղով»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ 56 տարվա պատմության ընթացքում «Տորպեդոն» առաջին անգամ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում խաղալու հնարավորություն ստացավ:

Ակումբի գլխավոր մարզիչ նշանակված Վալերի Կարպինը թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր. այս մասին գրում է championat.com-ը: