Այսօր ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծին կերակրող. նա առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով էլ ձախ ձեռքը վնասվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։