ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բազմիցս հայնտել է, որ չի հանդուրժելու այն ոստիկանների անօրինական քայլերը, որոնք ուղղված կլինեն ոստիկանության և քաղաքացիների շահերի դեմ:
Նման ոստիկանները ենթարկվելու են խիստ պատասխանատվության անկախ պաշտոնից ու կոչումից և այդ քայլով ոստիկանության համակարգը մաքրվելու է ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը արատավորողներից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության աշխատակիցների իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք պահանջելու փաստով մերկացվել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ:
Պարզվել է, որ ոստիկանության ավագ լեյտենանտ 28-ամյա Տիգրան Գևորգյանը և ոստիկանության կապիտան 33-ամյա Արմեն Վարդանյանը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ Լենինգրադյան փողոցում կանգնեցրել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանին, ով վարելիս է եղել Opel մակնիշի 34 LQ 464 համարանիշի ավտոմեքենան:
Շարունակությունը՝ այստեղ: