Քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման' 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննիչը իր եղբոր և վերջինիս ընկերոջ վերաբերյալ նյութերին ընթացք չտալու դիմաց իրենից պահանջել է յուրաքանչյուրի համար խոշոր չափի գումար:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: