Ոստիկանության երկու աշխատակիցներ բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 6-ին, նախնական համաձայնությա մբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են: