Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման առնչությամբ Եգիպտոսի կառավարությունն արտակարգ խորհրդակցություն է անցկացնում: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

 

Կահիրեի միջազգային օդանավակայանից անհայտ աղբյուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ օդաչուն կապվել է դիսպետչերների հետ և վայրէջքի թույլտվություն խնդրել մոտակա օդանավակայանում: Այդ ժամանակ ինքնաթիռը գտնվել է երկրից 9000 մետր բարձրության վրա: Դրանից հետո կապն օդաչուի հետ ընդհատվել է:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Եգիպտոսում ՌԴ դեսպանությունն ուսումնասիրում է ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպը: