Վերջին 8 տարում ես անփոփոխ բարձունքում էի: Այս մասին հայտարարել է «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Ինձ չի անհանգստացնում այդ հարցը: Վերջին 8 տարում ես անփոփոխ բարձունքում էի: Ասեք ինձ մեկ այլ մարդու անուն, ով նույնպես նման արդյունքի է հասել: Հնարավոր է՝ ուրիշների համար լավագույնը Մեսսին է, իսկ ինձ համար ինքս եմ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Pais-ը: