Սինայի թերակղզում կործանված A321-ի երեսվածքի չվնասված բեկորների վրա բացակայում են արտաքին ներգործության հետքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին Կահիրեում «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

 

«Երեսվածքի չվնասված տարրերի, այդ թվում՝ օդանավի պոչաթևերի նախնական զննման արդյունքների համաձայն՝ արտաքին գործոնների ներգործության, այդ թվում՝ բեկորների կամ խոցող տարրերի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը:

 

Ըստ որում նա բացառել է, որ օդում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ գազի բալոնի կամ կրակմարիչի ինքնաբեր պայթյունը: