Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա մեթանի ցայտումներ Է գրանցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ) NASA-ի Ռեակտիվ շարժման լոբորատորիայի ներկայացուցիչները:

 

«Դա եղել Է մեթանի կարճատեւ ցայտում, որի քանակը տասնյակ անգամ մեծացել Է, իսկ այնուհետեւ ցրվել,- նշել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:- Դա վկայում Է այն մասին, որ կա կենսաբանական կամ ոչ կենսաբանական ծագման ինչ-որ աղբյուր»: «Սա մեծագույն պահ Է մարսագնացի առաքելության ընթացքում,- հավելել են լաբորատորիայում:- Այս գազի ներկայությունը բազմաթիվ առեղծվածներ Է դրել գիտնականների առջեւ»:

 

Բացի այդ, Քամբեռլենդի ժայռից հին քարի հորատման միջոցով վերցված հետքերում Curiosity-ն նաեւ գտել Է օրգանական մոլեկուլներ:

 

Դեկտեմբերին 9-ին տեղեկացվել Է, որ Curiosity-ն հայտնաբերել Է Մարսի վրա հին լճի գոյության նոր ապացույցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: