Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 5:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:
10-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին Ալկանտարայի արդյուանավետ փոխանցումից հետո խփեց հանդիպման առաջին գոլը, 19 րոպե անց Թոմաս Մյուլերը կրկնապատկեց թիմի գոլային առավելությունը: Առաջին խաղակեսի ավարտին` 44-րդ րոպեին Դավիդ Ալբան հաշիվը դարձրեց 3:0:
Ընդմիջումից հետո` 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Արյեն Ռոբենը, լոնդոնցիների միակ գոլը 69-րդ րոպեին հեղինակեց Ժիրուն, իսկ 89-րդ րոպեին Թոմաս Մյուլերը դուբլ ձևակերպեց և իր թիմի գոլային առավելությունը հասցրեց 4-ի:
Մյունխենցիները այժմ գլխավորում են F խմբի մրցաշարային աղյուսակը: