Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը:
Կատալոնացիների կազմում աչքի ընկան Նեյմարը (34), Ռակիտիչը (44), Ռամիրեսը (57), Պեդրո Ռոդրիգեսը (64) և Լիոնել Մեսսին (77):
Նշենք, որ հանդիպման 41-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով՝ դաշտից հեռացվեց Վինտրան, իսկ Մեսսին նշանակված 11 մետրանոց հարվածն անհաջող իրացրեց: