Ռուսաստանի օդային տրանսպորտի համերկրային գործակալությունը (Ռոսավիացիա) պնդում է, որ ավիացիոն կոմիտեն իր որոշմամբ չի կարող կանգնեցնել Boeing-737-երի շահագործումը Ռուսաստանի ավիաըներություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

Նոյեմբերի 5-ին Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) դադարեցրել է համաշխարհային և Ռուսաստանի ավիացիայում ամենաօգտագործվող մարդատար ինքնաթիռներից մեկի շահագործման հավաստագիրը՝ իր որոշումը բացատրելով անվտանգության հետ կապված անհանգստությամբ:

 

ՄԱԿ-ի կայքում հրապարակված նամակում կոմիտեն մատնանշում է, որ 2015 թվականին Ռոսավիացիայից երկու անգամ դիմում է ստացել Boeing-737 ինքնաթիռների բարձրության՝ ղեկով կառավարման համակարգի շտապ լրամշակումների անհրաժեշտության մասին:

 

Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն իր հերթին ասել է, որ Ռուսաստանում թռիչքներն արգելել կարող են միայն գործադիր իշխանության համերկրային մարմինները:

 

«Ռուսաստանում թռիչքների արգելքի մասին որոշումը կայացնում են գործադիր իշխանության համերկրային մարմինները: Համերկրային մարմինները Boeing-737 ինքնաթիռների թռիչքների արգելման մասին որոշումներ չեն կայացրել»,- Ներադկոյի խոսքը մեջբերում է «Վեդոմոստի» թերթը:

 

ՄԱԿ-ի նախագահի օգնական Արթուր Մուրադյանն ավելի վաղ «անհավատալի տեղեկատվություն» է համարել Boeing-737-ի շահագործման թուլատրագրի հետկանչման վերաբերյալ հաղորդագրությունը: