Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' նոյեմբերի 10-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից: