Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խիստ նկատողություն է հայտարարվել՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:

Այս մասին հայտարարվել է այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ: