Երեւանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշը Գրանդ փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի բավական կարեւոր է համարում: Թոբիաս Դորնբուշը մատնանշել է փղիկի տեղափոխման երեք պատճառ. առաջին՝ փիղն այստեղ մենակ է, երկրորդ' սերունդ կտա, և երրորդ' վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները:

 

«Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, կունենա զուգընկեր ունենալու և սերունդ տալու հնարավորություն: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան վիրահատությունը բարեհաջող իրականացնելու բոլոր պայմանները»,- նշել է Դորնբուշը:

 

Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց Գրանդից 10 տարով երիտասարդ փիղ կբերվի: Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, այգում կստեղծվեն առավել լավ պայմաններ: Այդ հանգամանքը ապագայում կտա նոր փղի համար ընկերուհի բերելու հնարավորություն: