«Մինչ դեկտեմբերի 1-ին սպասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, «բռնաբարելու» և «գլխատելու» սպառնալիքների առթիվ, երեկ վարչական դատարանում նոր վճիռ էր կայացվելու նրա դեմ՝ ճանապարհային ոստիկանության հայցով, որով Շմայսից պահանջվում է 300 հազար դրամ տուգանք, որը նա մարտից մինչ այժմ հրաժարվում է վճարել։
Այս կապակցությամբ մեր հարցին Մովսիսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ ոչ մի դատական գործի ու տույժի մասին, չնայած մեկ ամիս է դատաքննություն է ընթանում։ «Երկրի գործերը թողած՝ ընկել եք մեր հետևից։ Թող դատ լինի, ինչ անենք», - ասաց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։