Շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանին մոտ 4 ամիս չեն թույլատրում հեռախոսով խոսել, կամ տեսակցել հարազատներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը` նշելով, որ հաջորդ շաբաթ այս արգելքը բողոքարկելու գործով առաջին ատյանի դատարանում նիստ տեղի կունենա:

 

«Նաեւ բողոքարկել ենք կալանքը երկարաձգելու առաջին ատյանի որոշումը Վերաքննիչում, դեռ նիստի օրը հայտնի չէ»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: