Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ուելսի թիմին:

 

Հայաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով:

 

Դաշտի տերերը հաշիվը բացեցին խաղի 9-րդ րոպեին՝ իրացնելով 11 մետրանոց: Երկրորդ խաղակեսում Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո Գոռ Մալաքյանը վերականգնեց հավասարությունը:

 

2-րդ գնդակը Հայաստանի հավաքականն իր դարպասն ընդունեց, խաղի ավելացված առաջին րոպեին: