Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը հաստատում է արմատականների ներգրավվածությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին: Տեսանյութերից մեկում լսվում են «Թաքբիր» և «Ալլահու Ակբար» արտահայտությունները:
Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիներիմ վրա, իսկ Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթացել է ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, երեք պայթյուն է որոտացել, որոնցից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Զինյալներ պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի հանդիսատեսին, որոնք եկել են Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Մի քանի ժամ անց, Ֆրանսիայի ոստիկանությունը ներխուժեց շենք՝ վերացնելով երեք գրոհայինի: Ահաբեկչության հետևանքով զոհվել 153 մարդ:
Պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: Նրա կողմնակիցները տոնել են զինյալների հարձակումը՝ տարածելով սոցիալական ցանցերում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին նորություններ՝ «Փարիզը կրակի մեջ» հեշթեգով: Ենթադրվում է, որ ահաբեկչական հարձակումների շարքը ԻԼԻՊ-ի գխավոր դահիճ Ջիհադի Ջոնի սպանության վրեժն է:
Տեսանյութը՝ այստեղ