Նախորդ գիշեր, երբ Ալիևը հերթական անգամ ստեց իր քաղաքացիներին և ամբողջ աշխարհին Շուշին «ազատագրելու» մասին, ադրբեջանցիները Մոսկվայում ակցիա անցկացրեցին, գրում է Infoteka24֊ը։ Ցուցարարներն իրենց հետ ունեին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի պետական դրոշները, ինչը ցույց է տալիս, որ նրանց համար տարբերություն չկա երկու պետությունների միջև: Նրանք պատրաստել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանեկենն ու վանկարկում էին՝ «Փաշինյանը ահաբեկիչ է»։ Ցուցարարները բացահայտորեն ցուցադրեցին թուրքական ծայրահեղ ֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշները, որոնք Ֆրանսիայում օրեր առաջ արգելվեցին ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Այսօր աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ ապրում են ադրբեջանական և թուրքական տարրերը, պոտենցիալ սպառնալիք է այդ պետության անվտանգության համար, քանի որ հենց Թուրքիան ու նրա նախագահ Էրդողանն են միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորն ու տարածողը: Փարիզն ու Վիեննան, որտեղ իսլամիստները Էրդողանի հայտարարություններից հետո ԻԼԻՊ-ի «ոճով» մի շարք ահաբեկչություններ էին կազմակերպել, դրա վառ օրինակներն էին: Թուրքերի՝ պոտենցիալ ահաբեկիչների նման ազգայնական դրսևորումները պետք է ճնշվեն կոշտ ձևով, նախքան դրանք հանգեցնեն ավելի ողբալի և արյունալի հետևանքների: