Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Քոչարյանի խափանման միջոցի վերացման միջնորդության մասով դատարանի որոշումը հրապարակվելու է սեպտեմբերի 17-ին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը. «Անհասկանալի է, թե ինչու սեպտեմբերի 17-ին պետք է կարդա: Ինձ համար, շատերի համար շատ բան ակնհայտ է: Փորձում են դատավարությունը շոուի վերածել' զոհերի, տուժողների իրավահաջորդներին բերելով: Նորից շարունակում են պահել 10 տարի պահած հուզական ֆոնը»: