Ֆրանսիայի պատմության մեջ ամենանախոշոր ահաբեկչական գործողություններից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը երկրի հասցեին նոր սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել: Գրոհայինները հայտարարել են ահաբեկչական հարձակումները շարունակելու պատրաստակամության մասին, եթե չդադարեն ռմբակոծել իրենց դիրքերը, հաղորդում է Reuters-ը:

 

«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, դուք չեք ապրի խաղաղության մեջ: Դուք կվախենաք նույնիսկ շուկա գնալ», - ասել է տեսանյութում զինյալներից մեկը:

 

Իսլամականները նշել են նաև, որ հաջորդ խոշոր ահաբեկչություններն իրականացվելու են Լոնդոնում, այնուհետև Վաշինգտոնում և Հռոմում:

 

Նշվում է, որ այդ տեսանյութը հրապարակվել է առանց ամսաթվի ու ժամի, և հայտնի չէ, թե երբ է այն նկարահանվել։