«Իսլամական պետության» զինյալները համաշխարհային հանրության հասցեին ուղղված նոր սպառնալիքներով տեսանյութ են հրապարակել, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշվում է, շիկահեր գրոհայինը ֆրանսերեն խոսում է այն մասին, որ Արևմուտքին ահաբեկչական հարձակումներ են սպասվում, որոնք «կստիպեն մոռանալ սեպտեմբերի 11-ն ու Փարիզը»:
Բացի այդ, գրոհայինը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ծրագրում է միանալ Ալ-Անդալուսին: Նրա խոսքով՝ Իսպանիան և Պորտուգալիան կտուժեն ավելի, քան այլ երկրները, քանի որ մեղավոր են այդ հողերից մուսուլմաններին արտաքսելու մեջ, որը տեղի է ունեցել մոտ 500 տարի առաջ:
Վերջում ահաբեկիչն իր պատանդին մեղադրում է լրտեսության մեջ և գնդակահարում նրան: Այնուհետև չորս զինյալներ սպանում են ևս մեկական մարդու: