Մեկ տարի առաջ հրապարակված տեսանյութում ԻԼԻՊ-ի գրոհայինները հայտարարել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների նախապատրաստման մասին: Տեսանյութի սկզբում գրոհայինը խոսում է ֆրանսերենով: Նա կոչ է անում Ֆրանսիայի բոլոր մահմեդականներին միանալ ԻԼԻՊ-ին և սկսել վրեժխնդիր լինել Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության համար:

 

 

Այնուհետև կադրում ևս երկու գրոհային է հայտնվում, ովքեր խոսում են արաբերենով:

 

 

«Այս ուղերձը քեզ համար է, Ֆրանսուա Օլանդ, և բոլոր նրանց համար, ովքեր ապրում են Ֆրանսիայում: Մի՛ մոռացեք, որ ԻԼԻՊ-ի զինվորներն ամենուր են, ամբողջ աշխարհի յուրաքանչյուր կետում, և ձեր մղձավանջը նոր է սկսվում: Ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ մենք միայն հրամանի ենք սպասում, որպեսզի պայթեցնենք ձեզ»:

 

 

Օլանդ, դու պատասխան կտաս ամեն ինչի համար: Զինվորների ես ուղարկում, սակայն ինքդ չես կարող գալ, որովհետև վախկոտ ես: Սպասիր, շուտով կգանք քո հետևից և անպայման կգանք հրացաններով, ռումբերով Փարիզ, Բրյուսել»,- ասում է զինյալը: