Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցել է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակին անցկացվող մոմավառությանը: Այստեղ են նաև արտգործնախարար Նալբանդյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և այլք: Հրապարակը լի է հարյուրավոր մարդկանցով:

 

 

Հրապարակ են բերվել պաստառներ՝ «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք», «Vive la France», «Stop Terrorism», «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են» և այլ պաստառներ՝ ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով ու ֆրանսերենով:

 

 

Մոմավառություն է կազմակերպվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: