ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հրապարակած պարզաբանման մեջ:
««www.hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ խմբագրություն զանգահարած Երևանի բնակչուհին ահազանգել է, որ թեպետ դեռևս 1991 թվականից իր դուստրը բնակվում է Անգլիայում, այնտեղի քաղաքացի է և դուրս է եկել Երևանի հաշվառումից, սակայն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում էլ դեռևս պահպանվում է նրա անուն-ազգանունը: Ըստ հոդվածագրի, իբր քաղաքացին մի քանի անգամ դիմել է, որ ընտրացուցակից հանեն աղջկա անունը:
Տեղեկատվության կապակցությամբ նախ հիշեցնում ենք, որ նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած՝ 27.11.2015 թ.-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն, 010-37-02-36 հեռախոսահամարով: Այն գործում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Նշված ծառայության գործարկման պահից սկսած հոդվածում հրապարակված բովանդակությամբ զանգ չի ստացվել: Չի ստացվել նաև նման բովանդակությամբ դիմում:
Ինչ վերաբերում է Երևանի հաշվառումից դուրս գրված լինելու և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում անձի տվյալների առկայության փաստարկին, այն ևս անհիմն պնդում է: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Եթե անձը ռեգիստրում չի ունենում հաշվառում, բացառվում է, որ վերջինիս տվյալները փոխանցվեն ընտրողների ռեգիստր:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք:
ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»,- ասված է ոստիկանության պարզաբանման տեքստում:ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հրապարակած պարզաբանման մեջ:
««www.hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ խմբագրություն զանգահարած Երևանի բնակչուհին ահազանգել է, որ թեպետ դեռևս 1991 թվականից իր դուստրը բնակվում է Անգլիայում, այնտեղի քաղաքացի է և դուրս է եկել Երևանի հաշվառումից, սակայն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում էլ դեռևս պահպանվում է նրա անուն-ազգանունը: Ըստ հոդվածագրի, իբր քաղաքացին մի քանի անգամ դիմել է, որ ընտրացուցակից հանեն աղջկա անունը:
Տեղեկատվության կապակցությամբ նախ հիշեցնում ենք, որ նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած՝ 27.11.2015 թ.-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն, 010-37-02-36 հեռախոսահամարով: Այն գործում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Նշված ծառայության գործարկման պահից սկսած հոդվածում հրապարակված բովանդակությամբ զանգ չի ստացվել: Չի ստացվել նաև նման բովանդակությամբ դիմում:
Ինչ վերաբերում է Երևանի հաշվառումից դուրս գրված լինելու և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում անձի տվյալների առկայության փաստարկին, այն ևս անհիմն պնդում է: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Եթե անձը ռեգիստրում չի ունենում հաշվառում, բացառվում է, որ վերջինիս տվյալները փոխանցվեն ընտրողների ռեգիստր:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք:
ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»,- ասված է ոստիկանության պարզաբանման տեքստում: