Հաջորդ տարի Հայաստանը կմոտենա ՀՆԱ-արտաքին պարտք 48-49 տոկոս հարաբերակցությանը, ինչը նշանակում է, որ արտաքին պարտքը կառավարելի կլինի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Իհարկե, արտաքին պարտք-ՀՆԱ 50 տոկոս հարաբերա կցությունը ռիսկային է ցանկացած երկրի համար: Որևէ մեկի համար ցանկալի չէ, որ արտաքին պարտքը մեծանա: Բայց, իմ կարծիքով, ընդհանրապես կարևոր է, որ արտաքին պարտաքը չգերազանցի թույլատրելի սահմանը: Սակայն շատ կարևոր է նաև այն, թե այդ գումարներով ի՞նչ ծրագրեր են իրականացվում, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվությանը»,- նշեց Խաչատրյանը:

 

 

Նախարարը հավելեց, որ ուսումնասիրել են բազմաթիվ երկրներում առկա վիճակը արտաքին պարտքի կառավարման առումով: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազային և նավթային ռեսուրսներ ունեցող երկրներում համախառն արդյունքի մեջ արտաքին պարտքի տոկոսը ցածր է: «Այն երկրները, որոնք չունեն այդ ռեսուրսները, նրանց արտաքին պարտքի ցուցանիշը մեր ցուցանիշներին հավասար է կամ դրանից էլ բարձր է: Օրինակ՝ Լեհաստանում ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը 51 տոկոս է, Ռումինիայում՝ 41.6, Սերբիայում՝ 72.2, Ռուսաստանում՝ 17.8, Տաջիկստանում՝ 28.3, Թու րքմենաստանում՝ 16.7, Ուկրաինայում՝ 71.2 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

 

 

Նա հավելեց, որ արտաքին պարտքի տոկոսը համախառն արդյունքի մեջ կախված է նաև երկրների առանձահատկություններից՝ հավելելով, որ չի կարելի բավարարվել միայն արտաքին պարտք վերցնելով և մոռանալ ներքին ռեսուրսների մասին: «Եթե մենք բավարարվենք միայն արտաքին պարտք վերցնելով և մոռանանք ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին, ինչպես նաև չմտածենք, թե ինչպես կարելի է օգտագործել վերցված գումարները, որպեսզի ակտիվացնենք տնտեսությունը, այդ դեպքում, իհարկե, արտաքին պարտք-ՀՆԱ 35 տոկոս հարաբերակցությունն էլ կարող է վտանգավոր լինել»,- եզրափակեց Խաչատրյանը:

 

 

Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2016թ-ի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Հարցով հիմնական զեկուցողն է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: