«ՀՀ արտաքին պարտքը կառավարելի է». Կարեն Ճշմարիտյան
18:59 - 15.Հոկտեմբեր.2014
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ ՀՀ պետական պարտքը կառավարելի է: Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն արձագանքեց այն մտահոգությանը, որ յուրաքանչյուր նոր վարկային ծրագրով բարձրանում է ՀՀ արտաքին պարտքն ու նոր ռիսկեր բերում տնտեսության համար:
«Հարցը շատ է քննարկվում, թե արտաքին պարտքը ինչքան է, ինչու է ավել, ինչու է պակաս, ես խորհուրդ կտայի, որ այդպիսի հարցերը քննարկելիս, ՀՀ տնտեսությունը դիտարկենք որպես մեկ տնտեսական միավոր: Ցանկացած տնտեսական միավոր իր գործունեությունը կազմակերպելիս որոշակի պարտքային բեռ է իր վրա վերցնում` հաշվի առնելով տնտեսության արդյունավետության բարձրացումը, իր հնարավորություններն այդ պարտեքերը կառավարելու ու տնտեսությունը զարգացնելու առումով:
Շեշտադրումն այս հարցում պետք է դնենք նրա վրա, թե որքանով ենք մենք կարողանում այդ պարտքը կառավարել, որքանով են դրանք նպաստում մեր տնտեսութ յան արդյունավետության բարձրացմանը, որքանով է այդ բեռը հետագայում ազդելու մեր տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա», ասաց նախարարը:
Նրա հավաստմամբ` այդ հաշվարկները ՀՀ կառավարությունն անընդհատ կատարում է: «Մենք մեր համախառն ներքին արդյունքի կամ տնտեսության հետագա աճից առավել բեռ, որը մենք չենք կարող սպասարկել կամ հետագա զարգացումը ապահովել, չենք վերցրել: Ասեմ ավելին` Հայաստանի հնարավորությունը այս հարցում շատ ավելի մեծ է, ուղղակի դրանք պետք է առավել արդյունավետ օգտագործել»,-նշեց Կարեն Ճշմարիտյանը:
Հարցին, թե որքան է կազմում ներկայում ՀՀ արտաքին պարտքը` նախարարը պատասխանեց. «Այս պահին մեր արտաքին պարտքը չորս միլիարդից ավելի է, դա նախատեսված թիվն է, քանի որ մենք մի մասով նաև մարում ենք, ամեն տարի մարում ունենք: Պետք է ասեմ, որ այդ մարման պիկը անցել ենք, պարտքի կառավարումն արդեն մեղմ է ավելի:
Հայաստանի պետական պարտքը 2013թ. տարեվերջին կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար:
Առաջարկում ենք նաև
23/08/22 16:19
Հայաստանը պետք է ձևավորի արտաքին տնտեսական դիվանագիտական հայեցակարգ և քաղաքականություն․ Կարեն Սարգսյան
18/05/21 14:30
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին․ Կարեն Ճշմարիտյան
09/02/21 16:46
Տնտեսական քաղաքականության անարդյունավետության դեպքում ցանկացած պարտք դառնում է ռիսկային․ Կարեն Ճշմարիտյան
01/02/21 20:20
Շատ շուտով այլեւս ոչինչ չի լինի` ոչ իրենց երկիրը, ոչ իրենց պետությունը, ոչ էլ` իրենք եւ « իրենց գործը. Կարեն Ճշմարիտյան
30/11/20 17:25
Շատերը հարցնում են` «...ինչու՞ այսպես ստացվեց...»․․․որովհետև բոլորդ խոսում էիք. Կարեն Ճշմարիտյան
13/01/19 14:50
Հայաստանում չի կարող լինել Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն․ Կարեն Ճշմարիտյան
16/11/17 16:30
Հայաստանի պետական պարտքը կառավարելի է. Վաչե Գաբրիելյան
26/06/17 16:26
Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար
11/07/16 15:16
Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջին նվազել է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան