Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Այս առիթով Երևանի Կենտոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն յուրովի շնորհավորեց ուսանողներին: Վարչական շրջանի բուհերի ուսանողներն Արա Սադոյանից ստացան քաղցր շնորհավորանք՝ տորթ և ուղերձ, որում մասնավորապես նշված է.
«Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: «Ուսանող» կոչումը ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, կարևորագույն նվաճումներից մեկը, որը գրանցել եք ձեր կենսագրության մեջ և որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել՝ ձեր գիտելիքների, ձգտման և եռանդի շնորհիվ:
Սիրելի՛ ուսանողներ, դուք հասարակության շարժիչ ուժն ենք, ապագան, ուստի գործեք նպատակաուղղված, ակտիվ, արդյունավետ, վայելեք ուսանողական կյանքի յուրաքանչյուր օրը, դաստիարակեք ձեր մեջ ազնիվ ու հաստատակամ քաղաքացու բնավորություն:
Մաղթում եմ լավատեսություն, անսպառ եռանդ և հաստատուն կամք' կյանքի կոչելու նորանոր ծրագրեր՝ ի բարօրություն մեր սիրելի մայրաքաղաքի և Կենտրոն վարչական շրջանի: Մասնագիտական և անձնական հաջողություններ, մնայուն գիտելիքներ և նորանոր ձեռքբերումներ ձեզ»:
Ըստ ավանդույթի, տորթ կտրելու պատիվն արժանացան բուհի լավագույն ուսանողները:
Անակնկալը հաջողված էր: Ուսանողները, շնորհակալություն հայտնելով, հավաստիացրին, որ պատրաստ են համագործակցել Կենտրոն վարչական շրջանի հետ և մասնակցել վարչական շրջանի բարօրությանն ուղղված ծրագրերին: