Ինչպես տեղեկացրինք քիչ առաջ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը դադարեցնում է իր լիազորությունները: Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե նրան կփոխարինի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Վերոնշյալ տեղեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց քաղաքապետարանի առողջապահության վարչության բաժին, որտեղից հայտնեցին, որ այսօրվանից Կամսար Բաբինյանը չի աշխատում քաղաքապետարանում.
«Դուրս է եկել աշխատանքից, այսօրվանից հանձնարարականները իր անունով չեն»,- նշեցին վարչությունից:
Զուգադիպություն է սա թե ոչ, ցույց կտա ժամանակը: