Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին և աշխատակազմին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների համար՝ քաղաքապետը կարևորել է նաև պատերազմի օրերին թիկունքում տարված աշխատանքը, որոնց զգալի մասն իրենց վրա էին վերցրել վարչական շրջանները:
«Յուրաքանչյուր երևանցու առաջնային շփման օղակը Երևանի քաղաքապետարանն է, մասնավորապես' վարչական շրջանը, և բնակիչների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար պետք է լինել հետևողական ու նվիրված»,- նշել է քաղաքապետը: