Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի Պրիմերայի 12-րդ շրջանակներում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Sport պարբերականը՝ հղում անելով adidas-ին:

Այդ խաղում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կգովազդի adidas-ի Messi15 խաղակոշիկները:

Կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին «Սանտիագու Բերնաբեու» մարզադաշտում: