Շվեդիայի ընտրանու դեմ Եվրո 2016թ. անցումային պատասխան խաղում 2:2 արդյունքից հետո Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրաժարական տվեց՝ հավաքականում 15 տարի աշխատելուց հետո: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
2000 թվականից հավաքականը գլխավորող մարզիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել այս բոլոր մարդկանց հետ: Շատ հիանալի գործընկերներ եմ ունեցել և շնորհակալ եմ ճակատագրին դրա համար»:
Դանիացիներն անցումային երկու խաղի արդյունքում Եվրո-2016-ի ուղեգիրը զիջեցին Շվեդիայի ընտրանուն: