Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած Ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի թռիչքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին վկայող ձայնագրություն է հրապարակել Mil-avia բլոգը:
Ձայնագրության մեջ օդաչուն տեղյակ է պահում Գյումրիի օդանավակայանի դիսպետչերին, որ պատրաստվում է վայրէջքի, քանի որ Ադրբեջանի ռազմական սեկտորը չի թույլատրել թռիչքն իր օդային տարածքով:
Ինքնաթիռը հետագայում, այնուամենայնիվ, իրականացրել է թռիչքն Ադրբեջանի օդային տարածքով և կատարել նաև հետադարձ չվերթ: Բլոգերը կատարվածը տարօրինակ է համարում G-20 գագաթնաժողովի անցկացման ֆոնին: