Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ապագայում բացի Եգիպտոսից, Ռուսաստանը կփակի թռիչքները նաև դեպի այլ երկրներ: Սակայն նա հույս ունի, որ դա տեղի չի ունենա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

 

«Ես չեմ կարող բացառել, որ ինչ որ մի իրավիճակում մենք ստիպված կլինենք հաշվի առնել նման հարցերն այլ ուղղություններով նույնպես, սակայն, քանի դեռ դա արված չէ, հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, - ասել է Դմիտրի Մեդվեդևը է ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

ՌԴ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է հետևել անվտանգությանը, և քանի դեռ չկա հավաստի տեղեկատվություն խնդիրների մասին, դեպի այլ երկրներ թռիչքները չպեքտ է փակվեն: