Virgin Galactic-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը հայտարարել Է, որ ընկերությունը մտադիր Է SpaceShipTwo-ի փորձարկման թռիչքներին վերադառնալ արդեն 2015 թվականի կեսերին, երբ ավարին կհասցվի երկրորդ տիեզերանավի կառուցվածքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

 

«Դա ողբերգական խափանում Էր, բայց դրանից հետո մենք կարող ենք վերականգնվել (SpaceShipTwo) Serial No. 2 տիեզերանավի հետ մենք ավելի ամուր տիեզերանավ կարձակենք տիեզերական սպասարկման համար, այն կլինի Էլ ավելի լավը, կարծում եմ, որ մենք կկարողանանք շուտով վերադառնալ փորձարկման թռիչքներին եւ շրջել Էջը»,- հայտարարել է Ուայթսայդսը գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ փորձարկման թռիչքները կսկսվեն, երբ ընկերությունն ավարտի երկրորդ տիեզերանավի կառուցումը, որն ստացել է SpaceShipTwo Serial No. 2 անվանումը: SpaceShipTwo-ն (SS2) զուտ օդաչուավոր ենթաուղեծրային տիեզերանավ է, որն ստեղծվել Է զբոսաշրջիկներին տիեզերք հասցնելու համար:

 

SpaceShipTwo-ն կարող Է թռիչքներ կատարել շուրջ 100 կիլոմետր բարձրության վրա, որը համարվում Է տիեզերքի սահմանը: 2010 թվականի հոկտեմբերի 10-ին այն կատարել Է առաջին փորձնական թռիչքը՝ մարդկանցով:

 

Virgin Galactic SpaceShipTwo-ի աղետը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին Կալիֆոռնիայի Մոխավե անապատում: այստեղ Է գտնվում Է այն օդանավակայանը, որտեղից տիեզերական ապարատներն արձակվում են ենթաուղեծրային հետագծով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: