ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից (3 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: