Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (6 արկ) և 82 մմ-ոց ականանետերից (14 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությաննառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: