Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքներին և հակահայկական զեկույցի ընդունմանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց. «Իհարկե ցանկալի է, որ մեր պատվիրակությունն ավելի եռանդուն գործունեություն ծավալի, բայց պատվիրակությունը չի կարող գործել առանց արտաքին դիվանագիտության պատասխանատու ինստիտուտի հետ քննարկումների:
Արտաքին հարաբերությունների համար պատասխանատուն ՀՀ նախագահն է և արտաքին գործերի նախարարությունը, մինչդեռ, եթե մենք տեսնենք, թե նրանց հետ քանի խորհրդակցություն է տեղի ունեցել, ինչ աշխատանքներ են տարվել, կհասկանանք, որ գրեթե զրո»: