Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտեց 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայի հետ:

12 ռաունդ տևած դիմակայությունն ավարտվեց գործող չեմպիոնի հաղթանակով'  115-112, 112-115,116-111:

Սա 35-ամյա Արթուր Աբրահամի 48-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ կարիերայում և 44-րդ հաղթանակը: