Կիևում՝ Ազատության պողոտայի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«112 Ուկրաինա» հեռուստաալիքը, նռնակ է պայթել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: