ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ որևէ քաղաքացի, այդ թվում' զինվորականը, պարտադրված չէ գնալ կատարել այս կամ այն ընտրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք զինվորականներին չի պարտադրվելո՞ւ «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:
«Դուք վերահսկողության լծակներ ունեք, կարող եք իրականացնել վերահսկողություն»,- ավելացրեց Մովսես Հակոբյանը՝ դիմելով լրագրողներին:
Նա նշեց, որ Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր կարծիքը կարտահայտի որպես քաղաքացի' գնալով քվեարկելու, իսկ ի պաշտոնե մեկնաբանություն չի կարող տալ: