ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը վերջերս խոստովանել էր, որ «այո»-ի քարոզչության նպատակով այցելելու է դպրոցներ։

 

Պատգամավորը, մասնավորապես, նշել էր, որ Սահմանադրության փոփոխությունների քարոզչության նպատակով այցելելու է Գառնիի թիվ 2 դպրոց, որի խորհրդի անդամ է:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ԿԸՀ-ի կայքում կա տեղադրված դպրոցների ցանկ, որոնց դահլիճները կարող են օգտագործվել քարոզչության համար՝ ոչ աշխատանքային ժամերին և օրերին: Պատգամավորնն էլ ասել է, որ գնալու են՝ կարծելով, որ այդ դպրոցն էլ է ընդգրկված այդ ցանկում:

 

Նշենք, որ Ազգային ժողովի ամբիոնից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդել էր դպրոցներում իրականացվող քարոզչության մասին, ինչն, իհարկե, օրենքով արգելված է:

 

«Այն կրում է արցախյան պատերազմում զոհված իմ ուսանողական ընկերոջ՝ Դերենիկ Աբրահամյանի անունը: Ես այդ դպրոց հաճախ եմ այցելում»,- ասում է պատգամավորը: